Top.Mail.Ru

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ


Հրապարակման ամսաթիվ՝ 01.12.2022թ.

Սույն Օգտագործման կանոնները (այսուհետ՝ «Կանոններ») կարգավորում են «Հիրոուզի» (“Heroes”) (այսուհետ «Հարթակ») և «Փռոդաքթ Հիռոուզի» (“Product Heroes”) (այսուհետ՝ «Ծրագրեր») օգտագործումը https://heroes.camp Կայքէջի (այսուհետ՝ «Կայքէջ») միջոցով, որը պատկանում կամ աշխատեցվում է ԱՁ ԻԼՅԱ ԿՐԱՆՍԻՆՍԿԻՅ-ի (պետական գրանցման համար՝ 286.1225170, ՀՎՀՀ՝ 40085648, հասցե՝ Գրիգոր Լուսավորիչ պող. 7, Երևան, Հայաստանի Հանրապետություն) կողմից (այսուհետ՝ «Ընկերություն», «Մենք», «Մեզ», «Մեր»), ներառյալ՝ Հարթակի կողմից Ծրագրերի, դրան առնչվող կրթական հավելվածների օգտագործումը, ինտերակտիվ հատկանիշների, Ընկերության կողմից Կայքէջում և Հարթակում առաջարկվող ռեսուրսների (բոլորը միասին՝ «Ընկերության Ծառայություն» կամ «Ծառայություն») օգտագործումը, ինչպես նաև Ձեր մասնակցությունը Ծառայության միջոցով առաջարկվող կրթական ծրագրերին։

“Heroes”-ը տեսասլողական, տեքստային գրաֆիկ նյութերի և ինտերակտիվ դասընթացների հարթակ հանդիսացող համակարգչային ծրագրերի համակցություն է։

Պայմանները և կանոնները որոնց ներքո անձը կարող մասնակցել Ծրագրին և օգտագործել Կայքէջը, Հարթակը և բովանդակությունը (այսուհետ՝ «Բովանդակություն) սահմանված են ստորև։ Բոլոր նման կանոնները և պայմանները միասին կոչվում են «Պայմաններ»։ Մասնակցելով Ծրագրին, կամ օգտագործելով Կայքէջը և Հարթակը, դուք (այսուհետ՝ «Դուք» կամ «Մասնակից») համաձայնվում եք այդ Կանոններին։ Եթե Դուք համաձայն չեք այս Կանոնների հետ, Դուք պետք է չմասնակցեք Ծրագրին կամ չօգտագործեք Կայքէջը և Հարթակը ցանկացած հնարավոր ձևով։

Ընկերությունը իրավունք է վերապահում իր հայեցողությամբ ցանկացած պահին փոփոխել և լրամշակել Կանոնները։ Եթե Ընկերությունը կատարում է Կանոնների փոփոխություն, փոփոխությունների մասին պետք է տրամադրվի համապատասխան ծանուցում, կամ Պայմանների վերևում նշվող «Հրապարակման ամսաթվի» ամսաթիվը պետք է փոփոխվի։

1. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
1.1. Ծառայությունները։ Ընկերությունը համաձայնվում է մատուցել հետևյալ Ծառայությունները.
  • Հարթակի միջոցով Ձեզ տրամադրել հասանելիություն Ծրագրի նյութերին, և
  • Ձեզ տրամադրել հասանելիություն Հարթակին,
  • Իրականացնել Հարթակի և Ծրագրի տեխնիկական սպասարկում։
“Heroes”-ը ներառում է առաջատար մասնագիտական ուսուցման ծրագրեր, որոնք առաջարկվում են Ընկերության կողմից։ Ընկերության որոշմամբ Ծրագիրը հաջողությամբ ավարտելու դեպքում Դուք ստանալու եք ավարտական վկայական (այսուհետ՝ «Վկայական»)։ Եթե Դուք հաջողությամբ չեք ավարտում Ծրագիրը, Ընկերության հայեցողությամբ Ձեզ կարող է տրամադրվել մասնակցության վկայական։
1.2. Դուք հասկանում և ընդունում եք հետևյալը.
  • ՍՈՒՅՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ՉԷ։ Ընկերությունը հավաստագրված կառույց չի հանդիսանում, և մենք չենք տրամադրում պաշտոնական կրթական աստիճաններ։ Սերտիֆիկատը պաշտոնական կրթական աստիճան չի հանդիսանում։
  • Ծրագիրը չի հանդիսանում կրթական ծրագիր,
  • ԴՈՒՔ ՉԵՔ ՍՏԱՆՈՒՄ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԿՐԵԴԻՏՆԵՐ ԾՐԱԳԻՐՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ։ Սերտիֆիկատը Ձեզ չի ընձեռնում ակադեմիական կրեդիտ, որը ճանաչվում է այլ կառույցի, դպրոցի կամ համալսարանի կողմից։
  • ԾՐԱԳԻՐՆ ԱՎԱՐՏԵԼԸ ՉԻ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ԵՐԱՇԽԻՔ ՀԵՏԱԳԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ: Մենք չենք կարող և չենք տալիս երաշխիքներ հետագա աշխատանքի ընդունվելու կամ աշխատանքի առաջխաղացման վերաբերյալ։
  • ՁԵՐ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՁԵՐ ՍԵՓԱԿԱՆԸ։ Այն աշխատանքը, որը Դուք կատարում եք և հանձնում եք (օրինակ՝ տնային հանձնարարությունները, թեսթերը, քննությունները և այլ պրոեկտները, պետք է լինեն Ձեր կողմից կատարված (բացառություն են հանդիսանում այն դեպքերը, երբ Ձեզ թույլատրված է խմբի այլ անդամների հետ աշխատանքներ կատարել)։
  • ԴՈՒՔ ՉԵՔ ԿԱՐՈՂ ՈՐԵՎԷ ԾՐԱԳԻՐ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ՎԵՐՑՆԵԼ։
1.3. ԱԿՑԵՊՏԸ։ Սույն Կանոնների ներքո պայմանագիր կնքելու մասին Ընկերության օֆերտան Մասնակցի կողմից ամբողջական և անվերապահ ակցեպտավորելու պահ է հանդիսանում Մասնակցի կողմից Կայքէջում գրանցվելու փաստը կամ Ծառայությունների համար վճարելը։
1.4. Ոչ առևտրային նպատակով օգտագործումը։ Ձեր մասնակցությունը Ծրագրին, Ձեր կողմից Հարթակների և Բովանդակության օգտագործումը Կայքէջի միջոցով, կարող է լինել բացառապես Ձեր անձնական օգտագործման նպատակով և ոչ առևտրային օգտագործման նպատակով, եթե իհարկե առևտրային նպատակով օգտագործումը ուղղակիորեն չի թույլատրվել Ընկերության կողմից։
1.5. ԱՐԳԵԼՔԸ։ Ընկերությունը իրավունք է վերապահում իր հայեցողությամբ մերժել ցանկացած մասնակցի գրանցումը որևէ Ծրագրին և հետագայում իրավունք ունի արգելափակելու այն մասնակցին, որը խախտում է սույն Կանոնները։

2. ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
2.1. Գրանցումը Ձեր Telegram (Տելեգրամ) օգտահաշվի օգտագործմամբ։ Դուք կարող եք ստանալ հասանելիություն օգտվելու Ծառայություններից ինքնագրանցման միջոցով՝ օգտագործելով Ընկերության Տելեգրամ բոտը։ Ձեր կողմից գրանցվելու դեպքում, Ընկերությունը Տելեգրամ բոտի միջոցով Ձեզ տրամադրում է ակտիվ հղում, որի միջոցով Դուք կարող եք հասանելիություն ստանալ Հարթակին և Ծրագրին։
2.2.Գրանցման արդյունքը։ Գրանցման արդյունքում Կայքէջում հայտնվում են ձեր անձնական բաժինները, որը թույլ է տալիս դիտելու և հասանելիություն ստանալու Ծրագրի բովանդակությանը (այսուհետ՝ «Անձնական էջեր»)։
2.3. Կայքէջի, Հարթակի և Բովանդակության անօրինական օգտագործումը և ձևախեղումը։ Մասնակցին չի թույլատրվում ձևախեղել Ծրագրի Բովանդակություը, Հարթակը կամ Կայքէջը, կամ այլ կերպ վնաս հասցնել Կայքէջին։ Եթե Մասնակիցը խախտում է սույն Կաննոնները, Ընկերությունը իրավունք է վերապահում կիրառել օրենքով հասանելի բոլոր պաշտպանության միջոցները, ներառյալ, սակայն չսահմանափակվելով, դադարեցնել կամ արգելափակել Մասնակցի հասանելիությունը Կայքէջին և Ծրագրին։ Դուք համաձայնվում եք չօգտագործել Ծառայությունները.
  • Խախտելու որևէ տեղական, ազգային կամ միջազգային իրավունք կամ կանոնակարգ,
  • Տարածելու որևէ նյութ կամ տվյալ, որը չարաշահում է, վնասակար է, վուլգար է, պորնագրաֆիկ է, վնասատու է, անվանարկող է, խախտում է անձնական կյանքը, ատելություն է տարածում կամ թիրախավորում է ռասսան, էթնիկ պատկանելիությունը, կամ մերժելի է այլ կերպ,
  • Հետապնդելու, ոտնձգելու, վնասելու կամ անվանարկելու այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձին,
  • Նախապես իմանալով տարածելու որևէ նյութ, որը պարունակում է վնասատու, լրտեսական, չպահանջված գովազդ տարածող համակարգչային ծրագիր կամ համակարգչային վիրուս կամ այլ մեքենայական կոդ, ֆայլ ծրագիրը, որը նախատեսված է ընդհատելու, ոչնչացնելու կամ սահմանափակելու որևէ համակարգչային ծրագրի ֆունկցիոնալությունը կամ հեռահաղորդակցման կամ այլ սարքավորումները։
  • Միջամտություն կատարելու Ծառայությունները որևէ անվտանգության հատկանիշին կամ նման փորձ անելու,
  • Նմանակելու այլ անձի կամ կազմակերպության, կամ այլ կերպ կեղծիքի միջոցով փոխկապակցվածության տպավորություն ստեղծել այլ անձի կամ կազմակերպության հետ,
  • Միջամտելու կամ խոչընդոտելու Ծառայություններին կամ Ծառայություներին կապված սերվերներին կամ հեղահաղորդակցման կապին, կամ խախտել կապված հեղահաղորդակցության կապի պահանջներ, կանոնակարգեր, ընթացակարգեր, կամ քաղաքականություններ։
  • Փոփոխելու կամ լրամշակելու Ծառայությունների կամ Հարթակի որևէ բովանդակություն կամ տարր, բացառությամբ Մասնակցի տվյալները
  • (սահմանված է ստորև)։
2.4. Օգտատերերին առաջադրվող տարիքային պահանջը։ Ծրագիրը, Բովանդակությունը և Կայքէջը չեն նախատեսված չափահասության տարիքի չհասած երեխաների համար, ինչը սահմանվում է Մասնակցի բնակության վայրի կիրառելի իրավունքով։
2.5. Դադարեցումը։ Ընկերությունը իրավունք ունի դադարեցնելու Մասնակցի հասանելիությունը Կայքէջին կամ Ծրագրին, եթե Մասնակիցը խախտում է սույն Կաննոնները, եթե Մասնակցի գործողությունները սպառնում են վնասելու այլ մասնակիցներին կամ խախտում են սկզբունքները։ Հնարավորության դեպքում Ընկերությունը կգործադրի ողջամիտ ջանքեր Մասնակցին նախապես տրամադրելու դադարեցման մասին ծանուցում։
2.6. Ընկերությունը չի տրամադրում Ձեզ որևէ սարքավորում և չի հատուցում այլ ծախսեր, որոնք առաջանում են Հարթակից կամ Ծրագրից օգտվելու միջոցների կիրառման արդյունքում։

3. ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԼԻՑԵՆԶԻԱ
3.1. Բովանդակություն։ Սա ներառում է բոլոր նյութերը առանց սահմանափակման, լոգոներ, ապրանքային նշաններ, պատկերներ, դիզայն, լուսանկարներ, տեսանյութեր և գրավոր և այլ նյութեր, որոնք երևում են, որպես Կայքէջի, Հարթակի կամ Ծրագրի մաս։
3.2. Բովանդակության նկատմամբ լիցեզիային։ Ձեր կողմից Ծրագրի գնումով Ընկերությունը Ձեզ տրամադրում է սահմանափակ, ոչ բացառիկ, ոչ փոխանցելի լիցենզիա հասանելիություն ստանալու Ծրագրի Բովանդակությունը։ Սահմանափակ լիցենզիայից զատ, ոչ մի իրավունք, տիտղոս կամ շահագրգռվածություն Ձեզ չի փոխանցվում։ Ընկերությունը կարող է ցանկացած ժամանակ իր հայեցողությամբ հետ կանչել Ձեր լիցենզիան։ Նման հետկանչի արդյունքում,դուք պարտավոր եք անմիջապես ոչնչացնել ամբողջ ներբեռնված կամ այլ կեր ստացված բովանդակությունը, ինչպես նաև այդպիսի նյութերի կրկնօրինակները, որոնք արվել են սույն Կանոններին համապատասխան։
3.3. Հարթակի նկատմամբ լիցենզիան։ Ձեր կողմից Ծրագրի գնումով, Ընկերությունը Ձեզ տրամադրում է սահմանափակ, ոչ բացառիկ, ոչ փոխանցելի լիցենզիա հասանելիություն ստանալու Հարթակին։ Սահմանափակ լիցենզիայից զատ, ոչ մի իրավունք, տիտղոս կամ շահագրգռվածություն Ձեզ չի փոխանցվում։ Ընկերությունը կարող է ցանկացած ժամանակ իր հայեցողությամբ հետ կանչել Ձեր լիցենզիան։ Նման հետկանչի արդյունքում,դու պարտավոր եք անմիջապես ոչնչացնել ամբողջ ներբեռնված կամ այլ կեր ստացված բովանդակությունը, ինչպես նաև այդպիսի նյութերի կրկնօրինակները, որոնք արվել են սույն Կանոններին համապատասխան։
3.4. Սահմանափակումները։ Լիցենզիան ընթարկվում է սույն Կանոններին և չի ներառում. ա) Հարթակի, Ծրագրի կամ Բովանդակության նկատմամբ հասանելիության տրամադրման, դիստրիբուցիայի, վաճառքի կամ ենթալիցենզիայի իրավունքի տրամադրում երրորդ անձանց, բ) Կայքէջի օգտագործում երրորդ անձանց անունից, կամ որևէ ապրանքի կամ Ծառայության տրամադրում երրորդ անձանց, գ) Բովանդակության, Հարթակի կամ Կայքէջի սեփականության տեղեկատվության ձևախեղում կամ նման տեղեկատվության ջնում կամ թաքցնում, դ) Կայքէջի աշխատանքին կամ Հարթակին միջամտություն, հասանելիության սահմանափակումների շրջանցում կամ անվտանգության կամ խոցելիության փորձարկումների կատարում ե) վիրուսների կամ վնասական նյութերի փոխանցում Կայքէջում կամ այլ ծառայություններում, որոնց միջոցով տրված է հասանելիություն Բովանդակությանը, զ) որևէ խարդախ, մոլորեցնող և անօրինական գործողությունների կատարում կապված Կայքէջի, Ծրագրի կամ Բովանդակության հետ։
3.5. Հեղինակային իրավունքները և ապրանքային նշանները։ Եթե առկա չէ հակառակի վերաբերյալ նշում, բոլոր նյութերը ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝ լոգոներ, ապրանքային նշաններ, պատկերներ, դիզայն, լուսանկարներ, տեսանյութեր և գրավոր և այլ նյութեր, որոնք երևում են, որպես Կայքէջի, Հարթակի կամ Ծրագրի մաս հանդիսանում են հեղինակային իրավունքներ, ապրանքային նշաններ և/կամ այլ գրանցված կամ չգրանցված մտավոր սեփականություն, որոնք պատկանում են, կառավարվում են կամ լիցենզավորված են Ընկերության կողմից։ Մեր Կայքէջում ոչինչ չպետք է մեկնաբանվի, որպես մեր Կայքէջի կողմից օգտագործվող կամ ցուցադրվող որևէ մտավոր սեփականության օբյեկտի օգտագործման կամ լիցենզիայի իրավունքի տրամադրում՝ առանց Ընկերության գրավոր համաձայնության։
3.6. Սեփականությունը։ Ընկերությունը չի տրամադրում որևէ իրավունք կամ լիցենզիա, բացառությամբ սույն Կաննոններով ուղղակիորեն նախատեսված դեպքում։ Սույն կանոններով տրամադրված իրավունքներից զատ, Ընկերությունը պահպանում է Ծրագրի, Հարթակի և Կայքէջի և դրանց հետ կապված Ընկերության տեխնոլոգիաների, մոդելների, ձևաչափերի, ինչպես նաև դրանց փոփոխությունների և բարելավումների, նկատմամբ մտավոր սեփականության իրավունքը և այլ իրավունքները։ Բացառությամբ սույն Կաննոններով ուղղակիորեն նշված լինելու դեպքերի, Կայքէջը, Հարթակը և Բովանդակությունը չեն կարող կրկնօրինակվել, փոփոխվել, վերաթողարկվել, վերահրապարակվել, ցուցադրվել, փոխանցվել, վաճառվել, առաջարկվել վաճառքի, կամ այլ կերպ բացահայտվել առանց Ընկերության նախապես տրված ուղղակի բացահայտ գրավոր թույտվությամբ։

4. ՍԱԿԱԳՆԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ
4.1. Վճարումը։ Դուք պատասխանատու եք Ծրագրի համար այդ պահին գործող ուսուցման գինը վճարելու համար։
4.2. Դուք վճարելու ենք կիրառելի ուսուցման գինը նախապես կամ մասնակիորեն նախապես օգտագործելով այն միջոցները, որոնք մեր կողմից կարող են հասանելի դարձվել։ Բոլոր վճարումները պետք է կատարվեն ՀՀ դրամով, բացառությամբ Ընկերության և օտարերկրյա ռեզիդենտների (Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտներ) միջև այլ համաձայնության դեպքում։ Ձեզ սպասարկող ֆինանսական կառույցները կարող են վճարներ գանձել վճարումը տեղական արժույթին փոխարկելու համար։ Վճարումը կարող է կատարվել բանկային փոխանցմամբ։ Կայքէջում Ձեր կողմից ընտրված և ձեռքբերվող Ծառայությունների համար գինը դեբետագրվելու է ձեր կրեդիտային/դեբիտային քարտից ձեռքբերման ժամանակ։ Վճարը Ձեր կողմից պետք է ամբողջությամբ կատարվի նախապես մինչև Ընկերության ծրագրին Ձեր հասանելիությունը։
4.3. Վճարի չափը։ Լիցենզիայի գնի վճարի չափը որոշվում է Ծրագրի համար վճարման ամսաթվի դրությամբ https://heroes.camp հղումով հասանելի և Ձեր կողմից ընտրված սակագնին համապատասխան։ Գինը նշված է Հայաստանի Հանրապետության դրամով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների։
4.4. Եթե առկա է նախապես ամբողջական վճարման պայման, Ընկերությունը անցնում է սույն Կաննոնների կատարմանը ոչ շուտ քան Ձեր կողմից ամբողջապես վճարելու պարտականության ամսաթիվն է։
4.5. Երրորդ անձանց կողմից գանձվող վճարները։ Որևէ գանձում, որը կատարվել է ձեզ կրեդիտային կամ դեբետային քարտի ծառայություններ մատուցողի կողմից Ծառայությունների համար վճարում կատարելու նպատակով կատարվում է ձեր հաշվին, և Ընկերությունը դրա համար պատասխանատվություն չի կրում։
4.6. Փուլային վճարում։ Այն դեդպքում երբ մասնակիցը իր անունից և իր հաշվին է վճարում Ծրագրի գինը, Ընկերությունը կարող է Ձեզ համար սահմանել փուլերով վճարելու հնարավորություն։ Փուլային վճարման հնարավորություն տրամադրելու դեպքում, դուք պարտավորվում եք վճարելու Ծրագրի գնի 50%-ից ոչ պակաս, մինչև ուսուցման մեկնարկը։ Մնացած 50% դուք պետք է վճարեք հաջորդող 28 օրացուցային օրվա ընթացքում։
4.7. Վճարման պայմանների խախտումը։ Եթե Դուք խախտում եք վճարման ժամկետը 7 օրացուցային օրից ավել, Ընկերությունը իրավունք ունի չեղարկելու սույն կանոնները և արգելափակելու Ձեր հասանելիությունը Հարթակին, Ծրագրին և Բովանդակությանը։
4.8. Վճարի փոփոխություն։ Ընկերությունը
իրավունք ունի փոփոխելու վճարի չափը, վճարման պայմանները և սակագները։ Եթե վճարի չափը փոխվում է Ձեր կողմից կանխավճար կատարելուց հետո, գինը չի փոփոխվում և վերահաշվարկի ենթակա չէ։
4.9. Վճարի վերադարձ։ Վճարի վերադարձը հնարավոր է ոչ ուշ քան Ծրագրի մեկնարկն է։
4.10. Վճարումը և հարկերը։ Մասնակցից պահանջվում է ընտրել վճարման եղանակը և տրամադրել բանկային քարտի կամ այլ վճարման միջոցի ճշգրիտ տվյալներ։ Մասնակիցը համաձայնվումք վճարել Ընկերությանը սույն Կանոնների համաձայն, և Մասնակիցը լիազորում է Ընկերությանը կամ դրան սպասարկող վճարային համակարգին գանձել վճարի գումարը նախապես կամ փուլային կերպով՝ եթե առկա է նման համաձայնություն։ Բոլոր վճարները վերադարձելի չեն և մենք իրավունք ենք վերապահում ապագայում փոփոխելու գները։ Մասնակիցն է պատասխանատու վճարելու սույն Կանոններից բխող կամ Կայքէջի և Բովանդակության օգտագործումից առաջացող բոլոր հարկերը, որոնք իրեն առաջադրվել են պետական մարմինների կողմից։

5. Մասնակցի տվյալները
5.1. Մասնակցի տվյալները։ Հարթակը հնարավորություն է տալիս մասնակիցներին, ի թիվս այլոց, հրապարակումներ անելու, մեկնաբանություններ թողելու, հաղորդագրություններ և այլ բովանդակություն ուղարկելու Ծառայությանը (բոլորը միասին՝ «Մասնակցի տվյալներ»)։
5.2. Տվյալների օգտագործումը։ Ամբողջ Մասնակցի տվյալները Պատկանում են Մասնակցին։ Սույն Կանոնների ներքո Մասնակիցը Ընկերությանը տրամարդում է ամբողջ աշխարհում գործող, ոչ բացառիկ, սահմանափակ ժամկետով լիցենզիա հասանելիություն ունենալու, օգտագործելու, կրկնօրինակելու, ցուցադրելու և արտահանելու Մասնակցի կողմից կամ Մասնակցի համար ստեղծված Մասնակցի տվյալները, միայն այնքանով, որքանով դա ողջամտորեն անհրաժեշտ է ա) տրամադրելու և պահպանելու Ծրագիրը, բ) բացառելու կամ լուծելու Ծառայության, անվտանգության, սպասարկման կամ տեխնիկական խնդիրները, գ) օրենքով պահանջված դեպքում կամ դ) եթե Մասնակիցը բացահայտ ուղղակի գրավոր թույլտվություն է տվել այդ մասին։
5.3. Երաշխավորություններ։ Դուք հայտարարում և երաշխավորում եք, որ ա) Ձեր Մասնակցի տվյալների բոլոր իրավունքները պատկանում ենք Ձեզ, կամ Դուք ստացել եք բոլոր անհրաժեշտ թույլտվությունները և իրավունքները Ձեր Մասնակցի տվյալները վերաբերյալ հնարավորություն տալով Ընկերությանը տրամադրել սույն Կանոններով սահմանված իրավունքները և բ) Ձեր Մասնակցի տվյալները չեն խախտում հեղինակային իրավունքներ, ապրանքային նշանների, գյուտի և այլ մտավոր սեփականության իրավունքներ, անձնական կյանքի գաղտնիության իրավունքներ, գովազդային իրավունքներ կամ երրորդ անձանց որևէ այլ իրավաչափ իրավունքները։
5.4. Պաշտպանություն։ Մասնակցի Տվյալների պաշտպանությունը բարձր առաջնահերթություն է և ադմինիստրատիվ, ֆիզիկական և տեխնիկական պաշտպանության միջոցները կպահպանվեն։ Նման միջոցները ներառում են Մասնակցի տվյալների չլիազորված հասանելիության, փոփոխության, ջնջման և բացահայտման կանխարգելման միջոցներ։ Նախքան Մասնակցի Տվյալները մեզ Ծառայություններ մատուցող երրորդ անձանց հետ կիսվելը, մենք կհամոզվենք որ նրանք պահպանում են խելամիտ կանոններ, որոնք ուղղված են Մասնակցի տվյալների գաղտնիությանը և անվտանգությանը և չլիազորված հասանելիության բացառմանը։
5.5. Վարձատրություն։ Բացառությամբ որևէ կիրառելի կանոններով սահմանված լինելու դեպքում, Դուք ընդունում և Համաձայնվում եք, որ Դուք չունեք որևէ ակնկալիք և Դուք չեք ստանալու որևէ տեսակ վարձատրություն որևէ Մասնակցի Տվյալի համար։
5.6. Դուք Ընդունում և Համաձայնվում եք, որ Դուք չունեք կոնֆիդենցիալության որևէ ակնկալիք Մասնակցի Տվյալների վերաբերյալ։ Դուք չպետք է Հարթակում հրապարակեք կամ տարածեք որևէ բովանդակություն, որը Դուք չէիք ցանկանա, որ տեսանելի լիներ ուրիշներին։
5.7. Հետադարձ կապ։ Դուք համաձայնվում եք, որ Ընկերությունը և դրա հետ փոխկապակցված անձինք ազատ ենք օգտագործելու ցանկացած միտք, կոնցեպտ, մեթոդ, քննադատություն, մեկնաբանություն, հաշվետվություն կամ հետադարձ կապի այլ ձև (միասին «Հետադարձ կապ»), Դուք կարող եք հայտնել Ծառայությունների վերաբերյալ, ներառյալ այն Հետադարձ Կապը, որը դուք ուղարկու եք Ընկերությանը և իրեն հետ փոխկապակցված անձանց։ Դուք ընդունում և համաձայնվում եք, որ Դուք չունեք վարձատրության կամ կոնֆիդենցիալության որևէ տեսակի ակնկալիք նման Հետադարձ Կապի համար, և Ընկերությունը չունի այդ կապակցությամբ որևէ պարտականություն` ներառյալ Ձեզ Ձեր Հետադարձ կապի համար վարձատրելու պարտականություն։

6. ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
6.1. Ընկերությունը կարող է Ձեզ տրամադրել Ծրագրի ոլորտի հետ կապված աշխարհում առկա իրական ծրագրեր։ Նման երրորդ անձ ընկերությունները կարող են Ձեզ տրամադրել նյութեր, տվյալներ և Ծրագրային ապահովում դյուրինացնելու Ձեր ծրագիրը (այուսհետ՝ «Երրորդ Անձանց Բովանդակություն»)։ Երրորդ Անձանց Բովանդակությունը կարող է ներառել ֆայլեր, սարքի հատկանիշներ, գրավոր տեքստ, ծրագրային ապահովում, երաժշտություն, գրաֆիկ նյութեր, լուսանկարներ, պատկերներ, ձայներ, տեսանյութեր, հաղորդագրությունններ, և ցանկացած այլ ձևաչափի նմանատիպ այլ նյութեր, որոնք ստացվել են կամ սերում են երրորդ անձ ընկերությունից և ոչ թե Ընկերությունից, և Ձեզ հասանելի են դարձվել երրորդ անձանց ծրագրերի շրջանակներում կամ կապակցությամբ։
6.2. Դուք ընդունում և համաձայնվում եք, որ Ընկերությունը Երրորդ Անձանց Բովանդակության կապակցությամբ չի ներկայացնում Ձեզ կամ որևէ երրորդ անձ հանդիսացող ընկերությանը, և սույն Կանոնները չեն կարգավորում որևէ իրավունք, պարտականություն կամ պայման՝ կապված Երրորդ Անձնանց Բովանդակության հետ։

7. ՎԵՐԱՊԱՀՈՒՄ
7.1. Սահմանափակ երաշխիք։ Մեր Հարթակը գործարկվում է մեր կողմից «ինչպես առկա է» հիմքով, առանց որևէ երաշխիքի։ Դուք օգտվում եք Ծառայություններից բացառապես Ձեր սեփական ռիսկով։ Ծառայությունները տրամադրվում են «ինչպես առկա է» և «ինչպես հասանելի է» սկզբունքով։ Օրենքով թույլատրված ամբողջական ծավալով Ընկերությունը և իր հետ փոխկապակցված անձինք բացահայտորեն վերապահում են կատարում Ծառայությունների հետ կապված բոլոր տեսակի երաշխիքների մասով (ներառյալ, բայց չսահմանափակվելով, մասնավոր դեպքերում դրա կիրառելիության համապատասխանության վերաբերյալ)։ Հարթակը կարող է ժամանակավորապես անհասանելի լինել՝ կախված պլանային սպասարկման կամ նախատեսված արտակարգ սպասարկման անհրաժեշտությամբ, կամ մեր խելամիտ հսկողությունից դուրս այլ պատճառներով։ Կայքէջը, Ծրագիրը, Բովանդակությունը, Կոնֆիդենցիալ Տեղեկատվությունը և բոլոր այլ տեղեկատվությունը և նյութերը տրամադրվում են «ինչպես առկա են» և առանց որևէ տեսակի երաշխիքի։ Հետևաբար, Ընկերությունը չի երաշխավորում և չի հավաստիացնում անում կապված բովանդակության օգտագործման կամ դրա արդյունքում կամ հարակից փաստաթղթավորման ճշտության, արժանահավատության, հավաստիության մասով կամ որևէ այլ մասով։ Ընկերության կամ իր գործակալի կողմից ոչ մի բանավոր կամ գրավոր հայտարարություն չի կարող առաջացնել երաշխավորություն կամ որևէ կերպ ընդլայնել արդեն իսկ նշված երաշխավորության շրջանակը։
7.2. Բացառություն։ Քանի որ որոշ երկրների իրավակարգերը չեն թույլատրում ենթադրյալ երաշխիքների բացառում կամ սահմանափակում, վերանշյալ սահմանափակումները կամ դրանց մի մասը կարող են չկիրառվել Մասնակցի նկատմամբ։ Այն մասով, որ մենք, կախված կիրառելի իրավունքից, չենք կարող վերապահում կամ բացառություն սահմանել ենթադրվող երաշխավորությունների մասով, նման երաշխավորության շրջանակը և տևողությունը պետք է լինի այդ կիրառելի իրավունքի ներքո նվազագույն թույլատրելին։
7.3. Վերապահում։ Ընկերությունը որևէ դեպքում պատասխանատու չէ Մասնակցի կամ օգտատիրոջ կողմից գործողություններով կամ անգործությամբ պատճառված վնասի համար։ Ընկերությունը պատասխանատու չէ Մասնակցի կողմից կամ այլ օգտատերերի կողմից Մասնակցի Տվյալների տարածման համար, Ընկերությունը պատասխանատու չէ Մասնակցի կամ երրորդ անձի առաջ որևէ բովանդակության, տվյալի կամ տեղեկատվության համար։
7.4. Ընկերությունը պատասխանատու չէ Մասնակիցների կողմից արտահայտած հայացքների կամ կարծիքների համար, ներառյալ այլ Մասնակիցների Կողմից Մասնակցի տվյալների ձևով Հարթակում կամ Ծրագրի ընթացքում այլ կերպ արտահայտած կարծիքների համար։
7.5. Փոխհատուցում։ Մասնակիցը համաձայնվում է պաշտպանել և զերծ պահել Ընկերությանը, դրա ղեկավարներին, տնօրեններին, գործակալներին, լիցենզատուներին, լիզենզառուներին, մատակարարներին և փոխկապակցված անձանց բոլոր տեսակի պահանջներից, հայցերից, հայտերից, պատասխանատվությունից և ծախսերից, ներառյալ սակայն չսահմանափակվելով, իրավաբանական և հաշվապահական ծախսերից, որոնք առաջանում են կամ կարող են առաջանալ, Մասնակցի կողմից սույն Կանոնների կամ երաշխավորությունների և հավաստիացումների խախտման արդյունքում, կամ կապված են Բովանդակության և Կայքէջի օգտագործման հետ կամ ծագում են դրանց օգտագործումից։ Մասնակիցը պետք է հնարավորինս ողջամտորեն համագործակցի Ընկերության հետ և համաձայնվում է հատուցել սույն Կանոնների հարկադիր կատարման հետ կապված բոլոր ծախսերն ու վճարները, ներառյալ, սակայն չսահմանափակվելով փորձագետների և իրավաբանների վճարները, որոնք գանձել են Ընկերությունից Ընկերության կողմից ընտրված իրավաբանները և փորձագետները։ Քանի որ որոշ երկրների իրավակարգերը թույլ չեն տալիս հետևանքային կամ դեպքային վնասների համար պատասխանատվության սահմանափակումը կամ բացառումը, նշված սահմանափակումը կարող է չկիրառվել Մասնակցի կողմից։
7.6. Պատասխանատվության սահմանաչափը։ Որևէ դեպքում Ընկերության գումարային պատասխանատվությունը չի կարող գերազանցել Մասնակցի կողմից վճարված գումարի չափը։ Սույն կետի սահմանափակումները պետք է վերաբերվեն բոլոր տեսակի պատասխանատվությանը անկախ տեսակից՝ երաշխավորության, պայմանագրի, օրենքի, հասցված վնասի (ներառյալ անփութությամբ) կամ որևէ այլ կերպ, և անկախ նրանից տվյալ անձինք տեղեկացվել են հնարավոր նման վնասի մասին, թե ոչ։

8. ՁԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
8.1. Եթե Ընկերությունը բացահայտի երրորդ անձանց հասանելիությունը Ծրագրին կամ Հարթակին Ձեր գործողությունների կամ դրանց մասի արդյունքում, Դուք պարտավորվում եք Ընկերության գրավոր պահանջը ստանալուց 3 օրացուցային օրվա ընթացքում վճարել տույժ 400,000 ՀՀ դրամի չափով (1,000 ԱՄՆ դոլար) երրորդ անձանց չլիազորված հասանելիության յուրաքանչյուր դեպքի համար։
8.2. Եթե դուք խախտեք սույն Կանոնները մտավոր սեփականության մասով, Դուք պարտավորվում եք Դուք պարտավորվում եք Ընկերության գրավոր պահանջը ստանալուց 3 օրացուցային օրվա ընթացքում վճարել տույժ 400,000 ՀՀ դրամի չափով (1,000 ԱՄՆ դոլար) խախտման յուրաքանչյուր դեպքի համար։

9. ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
9.1. ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ։ Սույն Կանոնները ուժի մեջ են մտնում Մասնակցի կողմից վճարման պահից և գործում են մինչև որևէ կերպ դրանց դադարեցումը։
9.2. ՊԱՏՃԱՌԱԲԱՆՎԱԾ ԴԱԴԱՐԵՈՒՄԸ։ Յուրաքանչյուր կողմ կարող է դադարեցնել համաձայնագիրը սույն Կանոնների ներքո, եթե մյուս կողմից ա) չի վերացվում սույն Պայմանների նյութական խախտումը (ներառյալ գինը վճարելու խախտումը) ծանուցումից 30 օրացուցային օրվա ընթացքում, բ) դադարեցվում է գործունեությոնը առանց իրավահաջորդության կամ գ) դիմում է ներկայացվում կամ ենթարկվում է սնանկության կամ համեմատելի գործընթացի և նման գործընթացը չի դադարում 30 օրացուցային օրվա ընթացքում։
9.3. ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ։ Սույն Կանոնների դադարեցման կամ ուժը կորցնելու դեպքում՝ դադարեցվում է հասանելիություն Ծրագրին և Բովանդակությանը։ Կանոնների գործողության դադարեցման կամ ուժը կորցնելուց հետո տեղեկատվությունը բացահայտած կողմից պահանջով տեղեկատվությունը ստացած կողմը ջնջում է բացահայտող կողմից ամբողջ Կոնֆիդենցիալ տեղեկատվությունը (բացառությամբ Մասնակցի տվյալների, որոնք կարգավորվում են 5-րդ կետով)։ Մասնակցի Տվյալները և այլ Կոնֆիդենցիալ Տեղեկատվությունը կարող են պահվել կողմի ստանդարտ պահուստային պահոցում ջնջվելուց հետո, սակայն շարունակվում են ենթարկվել սույն Կանոնների կոնֆիենցիալության մասին սահմանափակումներին։
9.4. Գործողության պահպանումը։ Բոլոր հավաստիացումները, երաշխավորումները և հանաձայնությունները և փոխհատուցմանը վերաբերող իրավունքները շարունակում են ամբողջությամբ գործել անկախ Կանոնների գործունեության դադարեցումից և ուժը կորցնելուց։

10. ԿՈՆՖԻՆԴԵՆՑԻԱԼՈՒԹՅՈՒՆԸ
10.1. Պարտականությունները։ Յուրաքանչյուր կողմ պարտավոր է ա) գաղտնի պահել Կոնֆիդենցիալ Տեղեկատվությունը և չբացահայտել երրորդ անձանց, բացառությամբ սույն Կանոններով թույլատրված դեպքերի, և բ) օգտագործել Կոնֆիդենցիալ Տեղեկատվությունը բացառապես սույն Կանոններով նախատեսված իր իրավունքները իրականացնելու և պարտականությունները կատարելու համար։ Կողմը իրավունք ունի է բացահայտել Կոնֆիդենցիալ Տեղեկատվությունը իր աշխատողներին, գործակալներին, կապալառուներին և այլ ներկայացուցիչներին, որոնք ունեն իրավաչափ կարիք այն իմանալու, պայմանով որ նույն կողմը մնում է պատասխանատու դրանց կողմից սույն կետ 10-ին համապատասխանելու պայմանին, և որ նրանք կապված են կոնֆիդենցիալության պարտավորությամբ, որը պակաս պաշտպանող չէ, քան սույն կետ 10-ը։
10.2. Բացառությունները։ Սույն կոնֆիդենցիալության պարտականությունները չեն կիրառվում այն տեղեկատվության նկատմամբ, որը կողմը կարող է ապացուցել, որ ա) այն առկա է հանրային տիրույթում կամ դարձել է այդպիսին ոչ ստացող կողմի մեղքով, բ) ինքը իրավաչափ կերպով տիրապետում էր դրան սույն Կանոնների ներքո ստանալուց առաջ, գ) ինքը ստացել է այն երրորդ կողմից առանց կոնֆիդենցիալության պարտականությունների խախտման կամ դ) այն մշակել է անձամբ առանց մյուս կողմի Կոնֆիդենցիալ Տեղեկատվության օգտագործմամբ։
10.3. Պաշտպանության միջոցները։ Կոնֆիդենցիալ Տեղեկատվության չլիազորված օգտագործումը կամ բացահայտումը կարող է վնաս հասցնել, որի դիմաց միայն վնասների հատուցումը բավարար չէ։ Յուրաքանչյուր կողմ կարող է պահանջել պատշաճ հատուցման գործողություններ, ի հավելումն այլ միջոցների, սույն կետ 10-ի խախտման կամ նման խախտման սպառնալիքի համար։
10.4. Կոնֆիդենցիալ տեղեկատվությունը չբացահայտելու պարտականությունը վավեր է տասը տարի։

11. ԿԱՆՈՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Կանոների փոփոխությունը։ Ընկերությունը իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ իր հայեցողությամբ փոփոխել կամ լրացնել սույն Կանոնները։ Ընկերություն կգործադրի խելամիտ ջանքեր ծանուցելու Մասնակցին սույն Կաննոների փոփոխությունների մասին գրանցման ժամանակ տրամադրված էլեկտրոնային փոստի միջոցով կամ Կայքէջում հրապարակման միջոցով։ Փոփոխված և լրացված Կանոնները ուժի մեջ կմտնեն նոր Մանսակիցների համար դրանց գրանցումը ընդունելի պահից և գործող մասնակիցների համար՝ փոփոխված և լրացված Կանոնները Կայքէջում հրապարակվելուց 2 օրացուցային օր հետ։ Մասնակիցը համաձայնվում է կապված լինել նման փոփոխված և լրացված Կանոններով։

12. ԿԻՐԱՌԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔ
12.1. Կիրառելի իրավունքը։ Սույն Կանոնները ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով։
12.2. Վեճերի լուծումը։ Եթե Դուք որևէ պատճառով գոհ չեք Ծառայություններից, խնդրում ենք մեզ հետ առաջնային կապնվել team@heroes.camp էլեկտրոնային հասցեի միջոցով, որպեսզի մենք փորձենք լուծում տալու Ձեր դժգոհությանը առանց այլ անձանք օգնության։ Սույն կանոնների ներքո համաձայնագրի հետ կապված կամ դրանից ծագող բոլոր վեճերը կարող են կողմերի կողմից լուծվել միմյանց նախադատական պահանջներ ներկայացնելու միջոցով: Նման պահանջին պատասխանելու ժամկետը 10 աշխատանքային օր է։
12.3. Սույն Կանոնների հետ կապված վեճերի քննությունը ենթակա է Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանին։

13. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
13.1. Ծանուցումները։ Բացառությամբ սույն
Կանոններով սահմանված դեպքերի, սույն Կանոնների ներքո տրված ցանկացած ծանուցում կամ համաձայնություն պետք է լինի գրավոր և պետք է համարվի տրված ա) սուրհանդակի միջոցով առաքման ստանալու պահին, բ) գրանված և արտոնագրված փոստային կապի միջոցով առաքման ստանալու պահին, գ) էլեկտրոնային փոստով ստանալու պահին։ Ընկերությանը ծանուցելու դեպքում, ծանուցումը պետք է տրամադրվի team@heroes.camp էլեկտրոնային փոստին։ Մասնակցին ծանուցելու դեպքում, Ընկերությունը պետք է ծանուցումը տրամադրի Մասնակցի կողմից գրանցման ժամանակ նշված հասցեին։ Սույն Կանոնների կողմերը համաձայնվում են, որ բոլոր էլեկտրոնային ստորագրված փաստաթղթերը և սքանավորած պատճենները, որոնք ուղարկվում են էլեկտրոնային փոստով ունեն նույն ուժը ինչ ձեռագիր փաստաթղթերը, կողմերի համար առաջացնում են իրավունքներ և պարտականությունները, և կարող են օգտագործվել որպես ապացույց դատարանում։ Էլեկտրոնային նամակագրությանը կցված ցանկացած ֆայլ այդ նամակագրության բաղկացուցիչ մասն է։
13.2. Ամբողջական համաձայնագիրը։ Սույն Կանոնները հանդիսանում են կողմերի ամբողջական համաձայնագիրը խնդրո առարկայի նպատմամբ և փոխարինում են դրա վերաբերյալ բոլոր նախորդող կամ առկա համաձայնագրերը։ Վերնագրերը բացառապես հարմարության համար են և «ներառյալ» և նման բառերը պետք է մեկնաբանվեն «առանց սահմանափակվելով»։
13.3. Փոփոխությունները։ Բացառությամբ սույն Կանոններով սահմանված դեպքերի, սույն Կանոնների ցանկացած փոփոխություն կամ լրացում պետք է լինի գրավոր և ստորագրվի յուրաքանչյուր կողմից լիազորված ներկայացուցչի կողմից, կամ պատշաճ կերպով համաձայնեցվի Ընկերության կողմից տրամադրված էլեկտրոնային միջոցներով։ Անկախ վերոնշյալից, Մասնակցին ծանուցելու միջոցով Ընկերությունը կարող է փոփոխել սույն Կանոնները նոր հատկանիշներ և փոխվող ընթացակարգերը արտացոլելու համար, բայց նման փոփոխությունները նշանակալի կերպով չեն նվազեցնի Ընկերության ընդհանուր պարտականությունները։
13.4. Հրաժարումները և Անվավերությունը։ Հրաժարումները պետք է ստորագրվեն հրաժարվող կողմի լիազորված ներկայացուցչի կողմից և չեն կարող ենթադրվել նրա վարքից։ Եթե սույն Կանոնների որևէ դրույթ անվավեր կամ առոչինչ է ճանաչվում, նման ազդեցությունը պետք է նվազագույնը դիտարկվի, որպեսզի չազդի Կանոնների մյուս դրույթների գործողության վրա։
13.5. Ֆորս Մաժոր։ Որևէ կողմը պատասխանատու չէ իր որևէ սույն Կանոնների ներքո իր պարտականությունները չկատարելու կամ դրա կետանցի համար (բացառությամբ գինը վճարելու պարտականությունը) այն դեպքերում, որոնք դուրս են կողմի խելամիտ հսկողությունից, ինչպիսին է գործադուլը, շրջափակումը, պատերազմը, ահաբեկչական գործողությունները, հասարակական անհարգությունները, համացանցի կամ կոմունալ ծառայությունների անհասանելիությունը, բնական աղետները և պետության կողմից գործունեության չեղարկումը։
13.6. Ենթակապալառուները։ Ընկերությունը իրավունք ունի ենթակապալառուներ վարձել և թույլատրել նրանց իրականացնել Ընկերության իրավունքները, սակայն Ընկերությունը մնում է պատասխանատու դրանց՝ սույն Կանոններին համապատասխանության համար և սույն Կանոնների ներքո պարտականությունների ընդհանուր կատարման համար,
13.7. Սույն Կանոնների լեզուն։ Եթե Ընկերությունը տրամադրում է սույն Կանոնների անգլերեն տարբերակի կամ այլ փաստաթղթերի թարգմանությունը, Մասնակիցը համաձայնվում է որ թարգմանությունը տրամադրված է զուտ հարմարության համար և, որ անգլերեն տարբերակն է գերակայում։

14. ՄԵԶ ՀԵՏ ԿԱՊԸ
Ծրագրի, Հարթակի, Ձեր գրանցման կամ այլ հարցերի և մտահոգությունների դեպքում խնդրում ենք Կապվել մեզ հետ Կայքէջում հասանելի հղումով կամ ուղարկել էլեկտրոնային նամակ team@heroes.camp էլեկտրոնային հասցեին։ Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Երևան, Գրիգոր Լուսավորիչ պողոտա 7։